fbpx
Աշխարհ
18:50 22/10/2019

Էրդողանը հայտնել է Սիրիայում ռազմական գործողությունները վերսկսելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում գործողությունները վերսկսելու մտադրության մասին, եթե 120 ժամ անց ԱՄՆ-ը չկատարի քրդական ուժերն անվտանգության գոտուց դուրս բերելու պայմանավորվածությունը: Այդ մասին հայտնում է Anadolu-ն:

Ըստ նրա` հոկտեմբերի 9-ից սկսած «Խաղաղության աղբյուր» գործողության շրջանակներում 775 «ահաբեկիչներ» են վնասազերծվել:

Էրդողանը հայտնել է, որ սպանվել է յոթ թուրք զինվոր, սիրիական ընդդիմադիր ազգային բանակի 79 զինյալ և Թուրքիայի 20 քաղաքացիական անձ:

Այս մասին նա խոսել է Սոչի մեկնելուց առաջ: Նշենք, որ այսօր կայացել է Էրդողան-Պուտին հանդիպումը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ