Աշխարհ
19:30 12/11/2019

Էրդողանը հայտնել է, որ Թրամփի հետ քննարկումից հետո հանդիպում կունենա Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նոյեմբերի 12-13-ին ԱՄՆ կատարելիք այցի շրջանակում պատրաստվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել Վաշինգտոնի կողմից Սիրիայի հարցով թուրք-ամերիկյան պայմանավորվածություններ չկատարելու հարցը: Այս մասին հաղորդում է Milliyet լրատվականը:

«Մենք բազմակողմանիորեն կքննարկենք իրավիճակը Սիրիայում, կպատմենք «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության վերջին փուլի մասին: Կբացատրենք, որ անվտանգության գոտի ստեղծելու մասին պայմանավորվածությունները չեն իրականացվում»,-ասել է Էրդողանը լրագրողներին ԱՄՆ մեկնելուց առաջ:

Էրդողանը նշել է նաև, որ Թրամփի հետ քննարկումից հետո պատրաստվում է հանդիպել նաև Պուտինի հետ։

«Հիմա, ցավոք, դեռ չի կարելի ասել, որ ահաբեկիչները գնացել են անվտանգության գոտուց: Վերջին ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել Ղամիշլիում: Մանբիջում նույնպես մնացել են ահաբեկիչներ, մասնավորապես, մենք նրանց տեսնում ենք Թել Աբյադում:

Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Ռուսաստանը չկարողացան նրանց դուրս հանել պայմանավորված ժամանակահատվածում: Մենք դա կքննարկենք Վաշինգտոնում: Դրանից հետո մենք հնարավորություն կունենանք հանդիպելու Պուտինի հետ»,-ասել է Թուրքիայի նախագահը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ