Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է պահպանել Սիրիայի «տարածքային միասնությունը» և միաժամանակ պաշտպանել Թուրքիայի շահերը: Այդ մասին նախագահը հայտարարել է Իսլամական համագործակցության կազմակերպության ժողովի ընթացքում:
Թուրքիայի առաջնորդն ընդգծել է, որ գլխավոր նպատակներից մեկն է ստեղծել անվտանգ տարածքներ, որպեսզի 4 միլիոն փախստականներ կարողանան վերադառնալ իրենց տները: Էրդողանը նաև հաստատել է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում ավարտել է ռազմական գործողությունների համար անհրաժեշտ բոլոր ռազմական պատրաստությունները:
Հաղորդում է shantnews.am-ը։