fbpx
Աշխարհ
23:50 25/10/2019

Էրդողանը մտադիր է ԱՄՆ-ից պահանջել հանձնել Մազլում Աբդիին

Էրդողանը քննադատել է Մակրոնին Հայոց ցեղասպանությունը հիշատակի օր ամրագրելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրի արդարադատությանը հանձնարարելու է պատրաստել և ԱՄՆ ուղարկել փաթեթ, որով պահանջելու են իրենց հանձնել Սիրիայի հյուսիսում գործող և հիմնականում քրդերից բաղկացած «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված խմբավորման ղեկավար Մազլում Աբդիին։ Այս մասին Էրդողանը հայտարարել է թուրքական հեռուստատեսությամբ։

Էրդողանը քրդական ուժերի առաջնորդին հայտարարել է «ահաբեկիչ» ու պնդել, որ ԱՄՆ-Թուրքիա արտահանձնման համաձայնագրով ամերիկացիները իրենց պետք է հանձնեն նրան։ Թուրքիայի նախագահը նաև վիրավորվել է, որ աշխարհի առաջնորդները գեներալ Մազլումին վերաբերվում են որպես ընդունելի քաղաքական ֆիգուր։

Մազլումին, հիշեցնենք, Թուրքիայի նախագահին ուղղված իր սկանդալային նամակում հիշատակել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ