fbpx
Աշխարհ

Այն սպառել է իրեն․ Էրդողանը քննադատել է ՄԱԿ անվտանգության խորհուրդը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Մալազիայում ընթացող իսլամական պետությունների գագաթնաժողովին:

Բացմանը ելույթ ունենալիս Էրդողանը հերթական անգամ քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) կառուցվածքը՝ ասելով, որ այդ համակարգն արդեն սպառել է իրեն: Էրդողանը նշել է, որ 1.7 միլիարդանոց իսլամական աշխարհի ճակատագիրը չի կարող կախված լինել ԱԽ անդամ 5 երկրների քմահաճույքից՝ ակնարկելով նաև, որ 5-ից որևէ մեկը իսլամական երկիր չէ։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել է. «Երկրորդ համաշխարհային պատերազի հաղթողների կողմից իրենց շահերը պաշտպանելու նպատակով ստեղծած համակարգը, որը 1.7 միլիարդանոց իսլամական աշխարհի ճակատագիրը, ըստ էության, թողում է 5 երկրի քմահաճույքին, վաղուց արդեն սպառել է իրեն»:

Էրդողանը խոսել է նաև իսլամական աշխարհի խնդիրների և հնարավորությունների մասին: Ըստ Թուրքիայի նախագահի՝ իսլամական աշխարհը մեկ տանիքի տակ մեկտեղող հարթակների ամենամեծ խնդիրը կիրառման մեխանիզմների բացակայությունն է:

«Հենց սա է պատճառը, որ դեռ որևէ առաջընթաց չունենք պաղեստինյան հարցում, որ չենք կարողանում կանխարգելել մեր ռեսուրսների վատնումը, չենք կարողանում «Ո՛չ» ասել դավանաբանական տարբերությունների հետևանքով մեր տարածաշրջանի մասնատմանը»,- նշել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է, որ թեև իսլամական աշխարհը բազմաթիվ հնարավորություններ և բնական պաշարներ ունի, բայց մահմեդականների մի զգալի հատված ապրում է սովի, աղքատության մեջ և գրագիտության պակաս ունի: Վերոնշյալի հարցում իսլամական աշխարհը պետք է իր մեջ փնտրի սխալը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ