fbpx
Աշխարհ

Էրդողանը Թրամփի հրավերով ԱՄՆ կմենկի

Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են Սիրիայի հյուսիսում նախատեսվող անվտանգության գոտու հարցը:

Ինչպես հայտնում են Թուրքիայի նախագահի աշխատակազմից, բացի երկկողմանի հարաբերություններից՝ երկու երկրների նախագահները մտքեր են փոխանակել Սիրիայի հյուսիսում նախատեսվող անվտանգության գոտու և սիրիացի փախստականների՝ տուն վերադառնալու պայմանների վերաբերյալ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Էրդողանը իր անհանգստությունն է հայտնել Թրամփին այն առիթով, որ ամերիկացի զինվորական պաշտոնյաները չեն կատարում Սիրիայի հարցով Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները:

Հայտնի է նաև, որ Էրդողանը կարող է բանակցությունների նպատակով Վաշինգտոն այցելել՝ Թրամփի հրավերով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ