Աշխարհ
00:00 17/12/2019

Էրդողանը ընդդիմադիր գործչին 36 անգամ դատի է տվել 8 տարվա ընթացքում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուին 36 անգամ դատի է տվել 8 տարվա ընթացքում: Էրդողանի բոլոր դատական հայցերի համար հիմք են ծառայել Քըլչդարօղլուի ելույթները, որոնցից շատերի ընթացքում, ըստ Էրդողանի, արվել են իր անձին ուղղված վիրավորական արտահայտություններ, տրվել են սուտ կամ զրպարտիչ տեղեկություններ և այլն: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

36 դատավարություններից 15-ը դեռ ընթացքի մեջ են, իսկ 21-ի մասով դատավճիռներն արդեն կայացված են: Դրանցից 18-ը ավարտվել են ի օգուտ ընդդիմադիր կուսակցապետի, մյուս 3-ի մասով վերջինս ստիպված է եղել ընդհանուր առմամբ 20.000 թուրքական լիրա (3.400 դոլար) փոխհատուցում վճարել Էրդողանին:

Նշյալ 3 դատավճիռները Քըլըչդարօղլուն վիճարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ