fbpx
Աշխարհ

Թուրքիայի նախագահին վիրավորելու համար հայ իրավապաշտպանի դեմ հետաքննություն է սկսվել

Ermenihaber-ի հաղորդմամբ՝ հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանի դեմ հետաքննություն է սկսվել Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին վիրավորական հրապարակումներ անելու համար:

Իրավապաշտպանը այս մասին Twitter-ում գրառում է կաըարել՝ հրապարակելով նաև իրեն ուղարկված հետաքննություն սկսելու մասին որոշման փաստաթղթերը: Նշված է, որ 2014-2018թթ. ընթացքում Ավազյանը Twitter-ում նախագահի հասցեին վիրավորական 8 հրապարակում է կատարել, որոնք հանցակազմ պարունակող արարք են որակվել:

Նենք, որ սա Ավազյանի դեմ հետաքննություն սկսելու առաջին դեպքը չէ: Նրան նաև քանիցս բերման են ենթարկել Թուրքիայի պաշտոնատար անձանց հասցեին սուր քննադատություններ հնչեցնելու համար:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ