Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում դիվանագիտական ծառայության մեջ գտնվող 10 երկրի դեսպանի՝ Օսման Քավալային ազատ արձակելու մասին կոչից հետո առաջացած ճգնաժամը գերմանական մամուլում լուսաբանելուն հաջորդել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի որդեգրած դիրքորոշումը քննադատող մեկնաբանությունները։
Դիվանագիտական ճգնաժամին անդրադարձել են «Süddeutsche Zeitung», «Mittelbayerische Zeitung», «Südwest Presse» և այլ թերթեր։
«Südwest Presse» թերթում տեղ գտած մեկնաբանության մեջ մասնավորապես նշվել է, որ Եվրոպական միությունը (ԵՄ) պետք է ավելի կոշտ քաղաքականություն վարի Թուրքիայի հարցում։
«Էրդողանն իր ճանապարհով է գնում ու Թուրքիային հեռացնում է Եվրոպայից և ժողովրդավարությունից։ Եկել է Էրդողանին կարմիր քարտ ցույց տալու ժամանակը»,- նշվել է մեկնաբանության մեջ։
Դրանում ընդգծվել է, որ ԵՄ-ն պետք է դադարեցնի անդամակցության բանակցությունները և համագործակցության այլ ձև գտնի Թուրքիայի հետ, որը սպառնում է Եվրոպական խորհրդին։ Նշվել է նաև, որ դեպի Թուրքիա զենքի արտահանման վերանայման անհրաժեշտություն կա։