Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Նիդերլանդների ընդդիմության ճամբարի «Ազատություն» կուսակցության ղեկավար Գիիրտ Վիլդերսը Twitter-ում սկանդալային գրառում է արել, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցեում և թուրքական լրատվամիջոցներում։
Վիլդերսը հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատկերող ծաղրանկար, որը ծաղրում է թե Էրդողանին և թե նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ–AKP) կուսակցությանը։ Հոլանդացի քաղաքական գործիչն իր հրապարակած ծաղրանկարին կից գրառում է արել՝ Էրդողանին անվանելով տեռորիստ։
Վիլդերսն ավելի վաղ մեկ այլ սկադնալային գրառում էր արել՝ նշելով․ «Ովքեր սիրում են Էրդողանին, թող չքվեն այս երկրից»։
Erdogan noemt me een fascist.
Maar dat is zijn eigen gedachtengoed.
Ik kom op voor onze vrijheid en verzet me juist tegen de onvrijheid van de totalitaire islamitische ideologie. https://t.co/tKl33jYyTc
— Geert Wilders (@geertwilderspvv) October 25, 2020