Աշխարհ
12:40 01/04/2020

Էրդողանի հայտարարծ դրամահավքաին կմասնակցեն Պոլսի հայոց պատրիարքը և հոգևորականներ

Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանը միացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած դրամահավաքին։

Պատրիարք Մաշալյանը և մի շարք հայ հոգևորականներ միացել են արշավին և 100․000 թուրքական լիրա (752.000 դրամ) են նվիրաբերել։

Հոգևորականներն իրենց աշխատավարձը փոխանցել են դրամահավաքի հաշվեհամարին։

Արշավը սկսվել է Թուրքիայի նախագահ Էրդողանի «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով։

Հիշեցնենք՝  Էրդողանը հեռուստակապով անցկացրած կառավարության նիստից հետո հայտարարել էր «Ազգային համերաշխության արշավ» անվանումով դրամահավաք սկսելու մասին:

Նախագահը հայտնել է, որ «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով արշավի նպատակը պետության կազմակերպած դրամահավաքի արդյունքում գոյանալիք գումարով կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում երկրի նվազ եկամուտ ունեցող բնակիչներին լրացուցիչ օգնություն ցույց տալն է:

Այնուհետև  ընտանիքի, աշխատանքի ու սոցիալական ծառայությունների նախարարությունը այդ նպատակով արդեն հատուկ հաշվեհամար է բացել:

Էրդողանի խոսքով դրամահավաքի առաջին նվիրատուն կլինի անձամբ ինքը և իր 7 ամսվա աշխատավարձը փոխանցել էր հաշվեհամարին:

Նա կոչ էր արել կառավարության բոլոր անդամներին, իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նահանգային կառույցներին, մեջլիսի պատգամավորներին, քաղաքապետարաններին, ինչպես նաև խոշոր գործարարներին ու բարերարներին, մասնակցել դրամահավաքին:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

Աղբյուրը՝ Ermenibaer-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ