Քաղաքականություն
20:30 28/04/2019

Էրդողանը քննադատել է Մակրոնին Հայոց ցեղասպանությունը հիշատակի օր ամրագրելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նորից քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, քանի որ վերջինս ապրիլի 24-ը պետական մակարդակով Հայոց ցեղասպանության հիշատակի օր էր ամրագրելու: Նա իր կուսակցության համագումարի ժամանակ հայտարարել է.

«Ֆրանսիայում ապրող 700,000 հայերի համար արված այդ քայլը քեզ չի փրկելու, մսյո Մակրոն»:

Արձագանքելով Մակրոնի հայտարարություններին, թե անհրաժեշտ է առերեսվել սեփական պատմության հետ, էրդողանն ասել է՝ Մակրոնը պետք է նախ քննի Ֆրանսիայի զորքերի ենթադրյալ հանցագործությունները Աֆրիկայում և այլուր:

Նշենք նաև, որ Ֆրանսիան այս տարի առաջին անգամ նշեց այդ օրը վարչապետի մասնակցությամբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ