fbpx
Աշխարհ

Էրդողանը Թրամփին հայտնել է, որ կստանձնի Մանբիջի անվտանգությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ: Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել Սիրիայի Մանբիջ քաղաքի անվտանգությունը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը:

Էրդողանը նաև նշել է, որ Մանբիջում տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացվել է ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական ուժերի կողմից: Թուրքիայի նախագահի կարծիքով՝ դա սադրանք է, որի նպատակն է եղել ազդել Սիրիայից զորքերը հանելու Վաշինգտոնի որոշման վրա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մանբիջում մահապարտը պայթյուն էր իրականացրել այն ժամանակ, երբ քաղաքով անցնում էր ամերիկյան զինվորական շարասյունը: Պայթյունը 27 մարդու, այդ թվում ամերիկացի 4 զինվորականի կյանք էր խլել:


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ