fbpx
Առողջապահություն

«Էրեբունի» ԲԿ-ում փետրվարի 1-ից սուր ինսուլտի ծրագրով 5 հիվանդ է անվճար բուժվել

Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 1-ից մեկնարկած գլխուղեղի իշեմիկ սուր ինսուլտի ծրագրով «Էրեբունի» բժշկական կենտրոնում անվճար հետազոտվել և բուժվել է 5 հիվանդ, հայտնում է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը:

Կատարվել են ինչպես համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտություններ, այնպես էլ դեղորայքային բուժում և վիրաբուժական միջամտություններ: Հիվանդանոց դիմած հիվանդներից 3-ին ներարկվել է Ալտեպլազա դեղամիջոցը, չորորդին կատարվել է տրոմբէկտոմիա, իսկ ամենածանր կլինիկայով բերված հիվանդին ներարկվել է Ալտեպլազա և կատարվել թրամբոէկտոմիա:

Նշվում է, որ բացի վերջին հիվանդից, մյուս 4-ը լիովին կազդուրվել են և դուրս գրվել բժշկական կենտրոնից: 5-րդ հիվանդի վիճակը մասնագետների գնահատմամբ կայուն ծանր է, գտնվում է մասնագետների մշտական հսկողության տակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ