fbpx
Իրավական

«Էրեբունի» ԲԿ-ում կատարված 3500 եվրոյի գողությունը բացահայտվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Սեպտեմբերի լույս 15-ի գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի հիվանդասենյակներից մեկիում անհայտ անձը բուժվողներից մեկի դրամապանակից գողացել է 3500 եվրո։ Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, տուժողից հաղորդում ընդունելուց հետո, ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով գողությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։

Երևանի բնակիչ 32-ամյա տղամարդու հետ տարվեց բացատրական աշխատանք, ինչի շնորհիվ նա ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին, տվեց խոստովանական բացատրություն ու ներկայացրեց գողացված գումարից 1000 եվրոն։ Միջոցառումները շարունակվում են գումարի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ։

Նախապատրաստվում են նյութեր։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ