ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնել է, որ այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում։
«ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկվել են նշված վարչական շրջաններով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 30 տրանսպորտային միջոց։
- ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը
- ՔՏՀԱ տեսչական մարմինը ստուգել է Արաբկիրի և Դավթաշենի հանրային տրանսպորտը
Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք, որոնք վերաբերել են վարորդի կողմից դիմակ չկրելուն։
Խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
