fbpx
Սպորտ

Երեկ կասեցվել են «Սպարտակ» մարզադաշտի ապօրինի քանդման աշխատանքները․ Լոռեցյան (ԼՈւՍԱՆԿԱՐ)

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․

«Սա ժողովրդին հայտնի, Երևանի սրտում գտնվող «Սպարտակ» մարզադաշտն է:

Երեկ ԿԳՄՍ նախարարության աչալրջության արդյունքում կասեցվել են տրիբունաների երկաթբետոնե կոնստրուկցիայի ապօրինի, առանց քանդման աշխատանքներ իրականացնելու համապատասխան թույլտվության արվող քանդման աշխատանքները, որոնք նախաձեռնել էր մարզադաշտը տնօրինող «Հայաստան մարզական միություն» ՀԿ-ի նախագահ Սոկրատ Պետրոսյանը:

Շինտեխնիկան անմիջապես հեռացվել է տարածքից: Տվյալ կառույցի հետագա ճակատագիրը կքննարկվի շահագրգիռ կողմերի հետ»:

Սա ժողովրդին հայտնի, Երևանի սրտում գտնվող «Սպարտակ» մարզադաշտն է: Երեկ ԿԳՄՍ նախարարության աչալրջության արդյունքում…

Gepostet von Gevorg Loretsyan am Mittwoch, 6. November 2019

Վերեվ