Մարզեր

Գայ համայնքում 295 երեխա հնարավորություն կստանա մանկապարտեզ հաճախելու

Արմավիրի մարզպետարանի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Գայ համայնքում մանկապարտեզ կկառուցվի. երկար սպասված ծրագրի արդյունքում համայնքի շուրջ 295 երեխա նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենա: Այդ մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից։

Մանկապարտեզի կառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 381 մլն 389.7 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 50% է` 190 մլն 694.85 հազարական դրամ:

Արդիական նախագծով, վարչական կազմի գործունեության և երեխաների կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետ ու լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված մակապարտեզի կառուցումը տարիներ շարունակ համայնքի գերակա խնդիրներից մեկն է հանդիսացել:

Ծրագրի իրականացմամբ ոչ միայն կլուծվի համայնքի երեխաների նախադպրոցական կրթություն ստանալու հարցը, այլև կվերանան երեխաների խնամքով պայամանավորված ծնողների, ընտանիքի անդամների` գյուղատնտեսական և այլ բնույթի աշխատանքներում ներգրավվելու խոչընդոտները:

Մանկապարտեզը կկառուցվի համայնքի պոլիկլինիկայի հարևանությամբ` 0,42 հա հողատարածքի վրա: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում մանկապարտեզի կառուցման աշխատանքներին կհաջորդի ներքին և արտաքին հարդարումը, ինչպես նաև տարածքի բարեկարգումը:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 20 ժամանակավոր, իսկ ավարտին` 20 հիմնական աշխատատեղ»։

🔜 #Գայ համայնքում մանկապարտեզ կկառուցվի. երկար սպասված ծրագրի արդյունքում համայնքի շուրջ 295 երեխա նախադպրոցական…

Geplaatst door ՀՀ Արմավիրի մարզպետարան / Armavir Administrative Region RA op Vrijdag 10 juli 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ