fbpx
Հասարակություն

Երևան-Թեհրան և Թեհրան-Երևան ուղղությունը կանոնավոր աշխատում է․ Քաղավիացիա

Երևան-Թեհրան և Թեհրան-Երևան ուղղությունը կանոնավոր աշխատում է, որևէ խնդիր չի առաջացել։ Այս մասին հայտնել են ՀՀ քաղավիացիայի կոմիտեից։

Այսօր «Արմենիա ավիաընկերության» ինքնաթիռը առավոտյան մեկնել է Երևանից Թեհրան։ Թեհրանից Երևան չվերթն իրականացնող «Արմենիա» ավիաընկերության ինքնաթիռը ցերեկը 15։08-ին վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդնավակայան։

Հիշեցնենք, որ «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ»-ի ուղևորատար ինքնաթիռը կործանվել էր Թեհրանից թռիչքից անմիջապես հետո։ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը հայտարարել է, որ այսօր հաստատվել է գրանցված 168 ուղևորի և անձնակազմի 9 անդամի մասին (177 մարդ)։ Բոլորը զոհվել են։

Նշենք նաև, որ ինքնաթիռի կործանման պատճառը եղել է շարժիչների այրվելը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ