fbpx
Հասարակություն

«Երևան-2800» արծաթե հուշադրամը զբաղեցրել է 3-րդ տեղը «Տարվա հուշադրամը» անվանակարգում

ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2018 թ․ թողարկված «Երևան-2800» արծաթե հուշադրամը Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղությունը-2019» 13-րդ միջազգային մրցույթին զբաղեցրել է 3-րդ տեղը «Տարվա հուշադրամը» անվանակարգում։ Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«Դրամների համաստեղությունը-2019» մրցույթին մասնակցելու հայտով են դիմել 33 կազմակերպություններ 22 երկրներից՝ ներկայացնելով 2018 թ․թողարկված ավելի քան 220 հուշադրամ։

Հուշադրամները գնահատվել են միջազգային ժյուրիի քվեարկությամբ: Մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ «www.gold10.ru» կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ