fbpx
Երևան

19:40 18/7/2019

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհին մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ126+100-կմ131+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները:

Տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները իրականացնում է «Վայքի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հողային աշխատանքներ, կամուրջների նորոգում, անվտանգության էլեմենտների տեղադրում, ջրահեռացման համակարգերի և ճանապարհի նոր պատվածքի իրականացում:

Անվտանգության նկատառումներից ելնելով` տվյալ ճանապարհահատվածը երթևեկության համար երկկողմանի փակ է: Մինչ աշխատանքների ավարտը` վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Հ-52 հանրապետական նշանակության ավտոճանապարհով՝ Մալիշկա գյուղի միջով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։

Վերեվ