fbpx
Տնտեսություն

Իրանական բեռնատարները Երևան հասնելու խնդիր ունեն․ Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Գորիս-Կապան ավտոճանապարհին ստեղծված իրավիճակին։

Նա նշեց, որ դրա արդյունքում իրանական բեռնատար ավտոմեքենաները Հայաստան մտնելու խնդիր չունեն, բայց խնդիր ունեն Երևան հասնելու։

Քերոբյանի խոսքով՝ նրանք օգտվում են այլընտրանքային ճանապարհից, որը սակայն նախատեսված չէ բեռնատարների համար, բայց, այնուամենայնիվ, այն գործում է։

Նախարարն ասաց, որ խիստ մտահոգված են ճանապարհի փակմամբ, և ամեն ինչ արվում է, որ այն բացվի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ