fbpx
Հայաստան

Ընդլայնվում են Երևանում սեփական տնկարանային և ջերմոցային տնտեսության հնարավորությունները

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ հայտնել է, որ քաղաքապետարանը սեփական բազայի ստեղծման ուղով է ընթանում նաև կանաչապատման ոլորտում:

«Ընդլայնվում են Երևանում սեփական տնկարանային և ջերմոցային տնտեսության հնարավորությունները:
Այս տարվա ձմռանից համայնքապատկան ջերմոցներում տնկվել են տնկիներ և մշտադալար ու ծաղկող ծառատեսակներ: Դրվել են նաև տարբեր տեսակի թփեր, բազմացվել են մշտադալար թփերի կտրոններ, որոնք հետագայում համայնքը կարող է օգտագործել որպես իր աճեցրած բույսեր: Մշակվում է տնկարանային համալիրում բազմամյա ծաղիկների ներդրման ծրագիր, որպեսզի կարողանանք ինքներս մեր ռեսուրսներն օգտագործել: Արդեն առաջիկայում որոշ հատվածներում մի քանի ամսվա կյանքի տևողությամբ ծաղիկները փոխարինվելու են բազմամյա ծաղիկներով:

Այս մասին այսօր հայտարարել է քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Գայանե Ներսիսյանը»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10219096394026482&id=1405208089

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ