fbpx
Հայաստան

Առաջարկվում է Երևանի մանկապարտեզների աշխատանքը ժամանակավորապես դադարեցնել

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է՝ հայտնելով, որ հաշվի առնելով, որ վերաբացվելուց հետո համայնքային նախակրթարաններում հաճախելիությունը չափազանց ցածր է (6-7%), ինչպես նաև մանկապարտեզների աշխատակազմերում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը ավելանում են, Երևանի համայնքային իշխանությունը դիմել է ՀՀ պարետին՝ մանկապարտեզների գործունեությունը հունիսի 20-ից ժամանակավորապես դադարեցրելու առաջարկով։

«Մինչև մայիսի 20-ը՝ մանկապարտեզների վերաբացման ամսաթիվը, հարցումների արդյունքում ակնկալվում էր, որ կունենանք մինչև 30 տոկոս հաճախելիություն։ Սակայն վերաբացվելուց հետո առաջին օրերին հաճախելիությունը մոտ 10 տոկոս էր, որը այս շաբաթների ընթացքում գնալով նվազեց մինչև 6-7 տոկոսը։

Հավանական է, որ սույն առաջարկի շրջանակում յուրաքանչյուր վարչական շրջանում կենտրոնացված մեկ կամ երկու մանկապարտեզ գործի՝ վ/շ երեխաների համար։

Հուսով ենք՝ վարակի դեմ համընդհանուր պայքարի արդյունքում հնարավորինս շուտ կկարողանանք նախակրթությունը վերադարձնել բնականոն հունի մեջ։
Առաջիկա օրերին կտեղեկացնենք, թե որ վարչական շրջանում որ մանկապարտեզները կգործեն»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/tiko.virabyan/posts/3046769728710208

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ