fbpx
Հասարակություն
05:00 16/12/2019

Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան հայտնվել է ձորում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Դեկտեմբերի 15-ին, ժամը 08:01-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տիգրանաշենի ոլորանների վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան հայտնվել է ձորում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սամսոն Մ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ