Հուլիսի 23-ին, ժամը 04:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, երկու ավտոմեքենա բախվել է կովին, ավտոմեքենաներից մեկը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 42-րդ կմ-ին «Opel Zafira» (վարորդ՝ Ա.Ն.), և «Lada 21013» (վարորդ՝ Գ.Ա., ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները բախվել են ձիուն, ինչի հետևանքով վերջինս շրջվել է, իսկ «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը (մոտ 5 մ):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գ.Ա.-ն հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «Lada 21013» և «Nissan X-Trail» մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ուղղել «Lada 21013» մակնիշի ավտոմեքենան, ձիուն հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։