fbpx
Հասարակություն

12:20 10/9/2019

Երևան-Սևան ճանապարհին BMW X5-ը բախվել է բեռնատարին․ X5-ի վարորդը տեղում մահացել է (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սեպտեմբերի 10-ին, ժամը 06:45-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին «BMW X5» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենային և բռնկվել: Պատահարի հետևանքով «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:08-ին, մարվել՝ 07:25-ին:

«BMW X5» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Վերեվ