fbpx
Երևան

Երևանում վանդալիզմի են ենթարկել Գանդիի հուշարձանը (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Երևանում անհայտ անձինք այրել են հնդիկ քաղաքական և հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդիի հուշարձանը։

Վանդալիզմի պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել, սակայն «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ֆեյսբուքի էջի փոխանցմամբ իրենք պայքար են սկսել հայատյաց գործչի արձանը մայրաքաղաքից հեռացնելու համար։ Մասնավորաբար, ըստ նրանց, Մահարթմա Գանդին հանդիսացել է Աթաթուրքի դաշնակիցը:

Կարելի է ասել, որ վանդալիզմի տրամադրություններ ստեղծելու միտում է նկատվում տվյալ նախաձեռնության հայտարարություններից, և այդքան էլ հաստակ չէ, թե ինչ փաստերի վրա են հիմնավորում այդ դաշնակցությունը:

Հնդկաստանի դեսպանությունն առաջին անգամ օգտագործել է Ցեղասպանություն եզրույթը

Ավելին՝ հետևելով աշխարհաքաղաքական զարգացումներին և Հնդկաստանի ներկայացուցչի կողմից արված բացառիկ հայտարարությանը Հայոց ցեղասպանության մասին հուշում է, որ Հնդկաստանը Հայաստանի համար նպաստավոր քաղաքականություն է տանում ցեղասպանության ճանաչման գործում:

Այսինքն հետևությունը մնում է մեկը՝ նման արարքները փորձ են պատնեշ կառուցելու Հայաստանի և Հնդկաստանի միջև նոր, բարձր որակի հնարավոր հարաբերությունների արանքում:

Տեսնենք, թե իրավապահ մարմիններն ինչպես կարձագանքեն այս միջադեպին և ովքեր կկրեն հնդիկ քաղաքական և հոգևոր առաջնորդ  Մահարթմա Գանդիի հուշարձանն այրելու համար պատասխանատվությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ