fbpx
Հասարակություն

Երևանի 16 թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

Փետրվարի 17-ին՝ ժամը 10:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի 16 թաղամասի թիվ 33 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Ա. Ա.-ի (ծնված 1966 թ.) դին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ