fbpx
Երևան

22:50 8/10/2019

Երևանի 2801-ամյակի միջոցառումների վրա կծախսվի 150 միլիոն դրամ

Երևանի ավագանու նիստի ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ «Էրեբունի-Երևան»-ի 2801-ամյակի առթիվ կազմակերպվող միջոցառումների համար քաղաքային բյուջեից նախատեսվում է ծախսել 150 միլիոն դրամ:

«Մենք այս տարի որոշել ենք գնալ ապակենտրոնացման ուղիով, և որոշում է կայացվել, որ բոլոր վարչական շրջանները ունենալու են հավասարապես նույն միջոցառումը», – նշել է Մարությանը։

Հավելենք նաև, որ նախորդ տարի ծախսվել էր մոտ 250 միլիոն դրամ։

Վերեվ