fbpx
Քաղաքականություն

Երևանի բերդի գրավման օրն ու Պուտինի այցը Հայաստան․ ոչինչ պատահական չէ

Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պատմության մեջ այս օրը՝ 1827թ. հոկտեմբերի 1-ին, ռուսական զորքը Երկրորդ ռուս-պարսկական պատերազմի ժամանակ (1826-1828թթ.)՝ հոկտեմբերի 1-ին, գրավում է Երևանի բերդը:

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանելու է Երևան: Հանդիպելու է ՀՀ ղեկավարի և Իրանի առաջնորդ Ռոհանիի հետ:

Պուտինը Հայաստան այցելելիս երբեք պատահական ամսաթվեր չի ընտրում: Վերջին անգամ պաշտոնական այցով նա Հայաստան էր եկել 2013թ. դեկտեմբերի 2-ին (Խորհրդային Ռուսաստանի կողմից 1920թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ Առաջին Հանրապետության օկուպացիայի օր) և Սարգսյանի հետ կնքել էր գազային խայտառակ պայմանագիրը, որով Գազպրոմը 100 տոկոսանոց փայատեր էր դառնում ՀայՌուսգազարդում:

Ինչ-ինչ ռուսները մեր պատմությունը լավ գիտեն և շատ հայերից էլ անգամ ավելի լավ:

Մի բան էլ․ երբ 1827թ. հոկտեմբերի 1-ին Երևանի բերդը գրավեցին ռուսները, ռուսական զորքերի գեներալ Պասկեվիչը ոչ ավել, ոչ պակաս ստացավ Կոմս Էրիվանսկի տիտղոսը: 1828թ. փետրվարին Թուրքմենչայից հետո, երբ Արևելյան Հայաստանը Պարսկաստանից խլվեց և միացվեց Ռուսաստանին, ցարիզմը հետզհետե սկսել էր իրականացնել իրեն բնորոշ ազգային-գաղութային քաղաքականությունը:

Այսպես շատ հայերի կողմից չգիտես ինչու սիրված գեներալ Պասկեվիչը մեկ այլ գեներալ Նիկիտա Պանկրատևին ուղղված գաղտնի հրամաններում խոսում էր հայոց եկեղեցու ազդեցության և դիրքերի թուլացման մասին: Մասնավորապես նրա խոսքում նշվում էր, որ հայերը վաճառականության մեջ շատ օգտակար են: Նրանք չունեն քաղաքական անկախություն և միմյանց հետ կապված են կրոնով: Հոգևոր իշխանությունն էլ հասարակության վրա լուրջ ազդեցություն ունի: Այդ իսկ պատճառով կաթողիկոս պետք է լինի այնպիսի մեկը, որը ղեկավարվի իրենց կողմից: Պասկեվիչի համար իր իսկ խոսքերով հայոց եկեղեցու թուլացումը և նրա միաձուլումը ռուս ուղղափառության հետ ժամանակի հարց էր, որը պետք է շուտափույթ լուծում ստանար:

Պատմության մեջ այս օրը 1827թ. հոկտեմբերի 1-ին ռուսական զորքը Երկրորդ ռուս-պարսկական պատերազմի ժամանակ (1826-1828թթ.)…

Geplaatst door David Fidanyan op Maandag 30 september 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ