Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում քննարկվում է Երևանի 2022 թվականին բյուջեի նախագիծը:
Երևանի բյուջեն 2022 թվականին կկազմի 94 միլիարդ 560 միլիոն դրամ, իսկ ծախսերը՝ 98 միլիարդ 821 միլիոն դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 4 միլիարդ 261 հազար դրամ։ Նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը:
Նա նշեց, որ ծրագրված եկամուտները գերազանցում են 2021 թվականի հաստատված ցուցանիշին շուրջ 2.2 միլիարդ դրամի չափով:
