fbpx
Իրավական

Երևանի և Արագածոտնի բնակիչները Ասկերանում 200 կգ-ից ավել նուռ են գողացել

Հոկտեմբերի 2-ին Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 08:20-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչներ՝ 1995թ.ծնված Ի. Օ.-ն, 1996թ.ծնված Գ. Տ.-ն և Արագածոտնի մարզի բնակիչ, 1990թ.ծնված Վ. Հ.-ն մուտք են գործել Ակնա թաղամասի «Կոննի զավոդ» կոչվող տեղամասում գտնվող՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1972թ.ծնված Ա. Ի.-ին պատկանող ցանկապատված նռան այգի և գողացել 214 կգ. նուռ:

Գողոնն առգրավված է:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

Այս մասին տեղեկացնում են Արցախի ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ