fbpx
Երևան

Երևանի հասարակական տրանսպորտի ուղևորությունների պլանավորման հավելվածն արդեն գործում է

Transport for Armenia Ֆեյսբուքյան էջը գրում է

«Երևանի հասարակական տրանսպորտի ուղևորությունների պլանավորման հավելվածն արդեն գործում է: Փորձե’ք այն:

https://t-armenia.com

Փորձնական տարբերակում կգտնեք ավտոբուսների, տրոլեյբուսների և մետրոյի երթուղիները: Ընտրեք կանգառը, որտեղից սկսելու եք ուղևորությունը և վերջին կանգառը: Հավելվածը ձեզ կառաջարկի ուղևորության տարբերակները, մեկնումի մոտավոր ժամանակը, ուղևորության տևողությունը: Կայքում տեղ է գտել Երևանի Քաղաքապետարանի կողմից տրամադրված հրապարակային տեղեկատվությունը:

Ավտոբուսների մեծ մասում GPS համակարգեր դեռևս տեղադրված չեն: Հետևաբար հավելվածի ժամերը ճշտգրիտ չեն: Խորհուրդ կտայինք կանգառում լինել նախքան ավտոբուսի մեկնումը ըստ ժամանակացույցի:

Հուսով ենք, որ մեր սխալների հանդեպ ներողամիտ կգտնվեք: Մենք աշխատում ենք, որ էլ ավելի կատարելագործենք հավելվածը: Շնորհակալություն»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ