Երևանի Ջրվեժ թաղամասում հնչել են կրակոցներ

Հրապարակող՝

Krakoc - 1200

Ամենադիտվածներ

Այսօր կրակոցներ են հնչել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժում՝ «Մայակ» թաղամասի 21/6 շենքի բակում, կրակոցներ են հնչել:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները:

Ոստիկանները նշված շենքի բակում հայտնաբերել են կրակված 2 պարկուճ և 1 գնդակ: Այս պահին ոստիկանները պարզում են՝ արդյոք կրակոցների արդյունքում տուժածներ կան, թե ոչ, ինչպես նաև դեպքի հանգամանքները:

Աղբյուրը՝ shamshyan.com.

Ամենաթարմ