fbpx
Մշակույթ

18:20 2/9/2019

Երևանի մանկավարժական համալսարանում բացվել է ցուցասրահ-լսարան

Այսօր Երևանի մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետում բացվել է ցուցասրահ-լսարան: Այն իր բնույթով եզակի վայր է, որտեղ ներկայացված է ֆակուլտետում դասավանդած ու ներկայում գիտամանկավարժական գործունեություն ծավալող արվեստագետ-մանկավարժների 90 աշխատանք:

Ուսանողները ոչ միայն կարող են ծանոթանալ դրանց, այլև ստեղծագործել այդ միջավայրում, այն կծառայի նաև որպես մշակութային քննարկումներ, հանդիպումներ ու ձեռնարկներ անցկացնելու յուրօրինակ վայր: Ցուցասրահ-լսարանի բացմանը ներկա են գտնվել ստեղծագործությունների հեղինակներն ու նրանց ժառանգները:

Վերեվ