fbpx
Երևան

Երևանի մետրոպոլիտենը 38 տարեկան է

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն» արդեն 38 տարեկան է: Այդ առիթով «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրեն Փայլակ Յայլոյանը շնորհավորական ուղերձ է հղել.

«Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկը`«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ը 38 տարեկան է։

1981 թվականի մարտի 7-ին տեղի ունեցավ մետրոյի բացման արարողությունը։ Հանդիսավոր այդ օրը շահագործման հանձնվեցին 5 կայարաններ ` «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան», «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ», «Սասունցի Դավիթ», իսկ հետագայում արդեն` 1983 թվականին «Գործարանային», 1984 թվականին` «Շենգավիթ», 1986 թվականին` «Գարեգին Նժդեհի հրապարակ», 1989 թվականին` «Զորավար Անդրանիկ» և 1997 թվականին` «Չարբախ» կայարանները։

Մետրոպոլիտենի սիրելի՛ աշխատակիցներ,
այսօր պատեհ առիթ է ևս մեկ անգամ արժևորելու Ձեր առաքելությունն ու դերը։

Մետրոպոլիտենի աշխատակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան օրվա կապակցությամբ, և ցանկանում որպեսզի բարությունն, ազնվությունն ու լավատեսությունը լինեն մեր մշտական ուղեկիցը:

Շնորհակալություն այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրում եք ձեր աշխատանքին, քանզի դուք եք Մետրոպոլիտենի հաջողությունները կերտողները և ծառացած դժվարությունները հաղթահարելու աջակիցները:

Շնորհավորելով տոնական այս օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ, քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և թող որ հոգատարությունը, մարդկանց նեցուկ լինելը երբեք չլքեն Ձեզ»:

https://www.facebook.com/yermetro/photos/a.1743525539226245/2087690224809773/?type=3

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ