fbpx
Երևան
13:00 07/03/2020

Երևանի Մետրոպոլիտենը 39 տարեկան է

Երևանի Մետրոպոլիտենի Facebook-ի պաշտոնական էջում գրել է․

««Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանի շնորհավորական ուղերձը մետրոպոլիտենի աշխատակիցներին՝ 39-ամյակի առթիվ։

Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկը`«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ը այսօր 39 տարեկան է։

Մետրոպոլիտենի սիրելի՛ աշխատակիցներ,

այսօր պատեհ առիթ է ևս մեկ անգամ արժևորելու Ձեր առաքելությունն ու դերը։ Ձեր փութաջան աշխատանքի շնորհիվ է,որ մենք ամեն օր արագ,անխափան ու անվտանգ տեղափոխում ենք տասնյակ հազարավոր ուղևորների։

Մետրոպոլիտենի աշխատակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան օրվա կապակցությամբ, և ցանկանում որպեսզի բարությունն, ազնվությունն ու լավատեսությունը լինեն մեր մշտական ուղեկիցը:

Շնորհակալություն այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրում եք Ձեր աշխատանքին, քանզի դուք եք Մետրոպոլիտենի հաջողությունները կերտողները և ծառացած դժվարությունները հաղթահարելու աջակիցները:

Շնորհավորելով տոնական այս օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ, քաջառողջություն և նոր ձեռքբերումներ Ձեր շնորհակալ աշխատանքում, իսկ մեր սիրելի ուղևորներն՝ արագ ,անվտանգ ու անխափան երթևեկություն»։

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանի շնորհավորական ուղերձը մետրոպոլիտենի…

Geplaatst door Երևանի Մետրոպոլիտեն op Vrijdag 6 maart 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ