fbpx
Երևան

Երևանի մետրոյի նոր կայարանի էսքիզային նախագիծը պատրաստ է (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մետրոյի նոր կայարանի կառուցման համար Երևանի քաղաքապետարանը ներգրավելու է մասնավոր ներդրումներ: Մասնավոր ներդրումների հաշվին է իրականացվելու նաև Երևանի ընդհանուր մետրոպոլիտենի զարգացման ծրագիրը: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ կան մի քանի պոտենցիալ ներդրողներ, որոնք լրջորեն հետաքրքրված են: Խոսնակը, սակայն, այս փուլում անուններ նշել չցանկացավ:

Երևանի քաղաքապետարանից «Հայկական ժամանակ»-ին են տրամադրել մետրոյի կայարանի էսքիզային նախագիծը, որը ներկայացնում ենք ստորև։

«Էրեբունի-Երևան» տոնակատարության օրը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում պաշտոնավարման մեկ տարին ամփոփելիս Հայկ Մարությանը ևս մեկ անգամ անդրադարձել էր տրանսպորտային նոր համակարգի ներդրմանը: Նա նշել էր, որ ֆինանսական մոդելը վերջնական քննարկվել է և պատրաստ է: Քաղաքապետի խոսնակի փոխանցմամբ՝ խոսքը ֆինանսական աղբյուրների մասին է, որոնցով իրականացվելու է տրանսպորտային ռեֆորմը և ներդրվելու է նոր ցանցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ Armtimes.com

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ