fbpx
Հասարակություն

Ավտովթար Երևանի Միկոյան փողոցում․ կան տուժածներ

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, ժամը 20:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Միկոյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ ու կա արգելափակված տուժած։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են «Mazda» և «Opel Astra G» (վարորդ՝ Ն․ Ղ․, ծնված 1959 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ։

ԱԻՆ-ից հայտնում են, որ փրկարարները Ն․Ղ․-ին դուրս են բերել արգելափակումից և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին (Դ․ Չ․, ծնված 2004թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Նշվում է նաև, որ Ն․Ղ․-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա, իսկ Դ․Չ․-ն հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ