fbpx
Իրավական

Երևանի նախկին ոստիկանապետի դին տեղափոխվել է Հայաստան. ԱԳՆ

Պայթյունի հետևանքով Ռուսաստանում օրերս մահացած Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի դին տեղափոխվել է Հայաստան: Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին ՌԴ Պյատիգորսկ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել էին Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և նրա քեռին: Այս մասին Facebook-ի էջով հաղորդագրություն էր տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը՝ նշելով, որ պայթյունը տեղի է ունեցել մասնավոր գարեջրային ընկերության տարածքում, ինչի հետևանքով շինությունը փլուզվել է:

Երևանի նախկին ոստիկանապետը համակարգում աշխատում էր 1995 թվականից: Նա պաշտոնից ազատվեց 2016 թվականին՝ Սարի թաղում տեղի ունեցած բախումներից հետո:

Աշոտ Կարապետյանը Մարտի 1-ի գործով ուներ վկայի կարգավիճակ:

Աղբյուրը՝ Armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ