fbpx
Խորհրդարան

ԱԺ-ում ստեղծվել է Երևանի քաղաքապետարանում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի հետաքննման հանձնաժողով

Հայաստանի Ազգային ժողովում ստեղծվել է Երևանի քաղաքապետարանում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի հետաքննման հանձնաժողով։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում դեկտեմբերի 5-ին ասել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։

«Համաձայն Ազգային ժողովի կանոնակարգի և Սահմանադրական օրենքին համապատասխան՝ պատգամավորների ընդհանուր թվի ոչ պակաս, քան ¼-ի պահանջով ստեղծվել է Երևանի քաղաքապետարանում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի հետաքննման քննչական հանձնաժողով»,-ասաց նա։

Հանձնաժողովը կհետաքննի և կդիտարկի Երևանի քաղաքապետարանին տարբեր տրանսպորտային միջոցների և այլ գույքի հանձնման օրինականությունը, ինչպես նաև անշարժ կամ շարժական գույքի սպասարկման, հանձնման պայմանագրերը, ներառյալ սեփականությունը, շինարարության թույլտվությունները և այլն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ