fbpx
Երևան
21:00 22/02/2020

Երևանի քաղաքապետարանը կանանց միջազգային օրվա առիթով նվեր է պատրաստել

Այս տարի երևանաբնակ կանայք իրենց միջազգային տոնը նշելու յուրօրինակ հնարավորություն են ստացել Երևանի քաղաքապետարանի կողմից: Ըստ քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի, իրենց համար կարևոր է, որ կանանց կարողանան հրամցնել հետաքրքիր, բարձրաճաշակ մշակութային միջոցառումներ: Այդ միջոցառումներին կանայք կկարողանան մասնակցել անվճար տրամադրվող հրավիրատոմսերով: Փետրվարի 27-ից սկսած դրանք առկա կլինեն երևանյան բոլոր կինոթատրոնների տոմսարկղերում: Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանից։

Յուրաքանչյուր կին ինքը կընտրի. թատրո՞ն է ուզում գնալ, կինո՞, թե՝ համերգ: Բացի տոմսարկղերից, շուտով առաջարկվող 15-ից ավելի ֆիլմերի, ներկայացումների և համերգների անվանումներն ու վերնագրերը կտեղադրվեն Երևանի քաղաքապետարանի կայքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ