fbpx
Երևան
18:28 25/03/2019

Երևանի քաղաքապետը պայման է ներկայացրել «Սանիթեքին»

«Կա՛մ սանմաքրումն իրականացնում եք պատշաճ որակով, կա՛մ գործընթացը քաղաքը վերցնում է իր վրա: Այդ հարցը պետք է որոշվի, այլևս այսպես հնարավոր չէ: Եվ, եթե դուք պահում եք գործընթացը ձեզ, ուրեմն լինելու է շատ ուժեղ հսկողություն, և տույժեր ու տուգանքներ», – այս մասին հերթական աշխատանքային խոհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն՝ անդրադառնալով մայրաքաղաքում «Սանիթեք» ընկերության կողմից աղբահանության կազմակերպմանը և իր դժգոհությունն է հայտնել  կատարվող աշխատանքի վերաբերյալ:

«Մենք ինչ-որ ժամանակահատված աշխատեցինք, քաղաքային իշխանություններն արեցին ամեն ինչ, որպեսզի «Սանիթեք» ընկերությունը մի քիչ ուշքի գա: Ընկերությունը կամ վերցնում է պատասխանատվությունը և պատշաճ կազմակերպում է աշխատանքները, կամ տալիս է քաղաքային իշխանություններին, որպեսզի քաղաքը մաքուր լինի: Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ», – նշել է քաղաքապետը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ