fbpx
Երևան

Կփորձարկվեն Երևանի շչակները․ քաղաքապետարանը հանձնաժողով է ստեղծել

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ փորձարկվելու են մայրաքաղաքի էլեկտրաշչակները։ Այս մասին տարածվել է պաշտոնական հաղորդագրություն։

«Հարգելի՛ քաղաքացիներ,

տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից ուսումնասիրվելու են մայրաքաղաքի Էրեբունի, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում տեղադրված էլեկտրաշչակները՝ մարտի 28-ից ապրիլի 4-ը ներառյալ:

Պատճառված հնարավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», – ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ