fbpx
Երևան

Երևանում 500 վերելակ այս տարի կփոխարինվի նորերով

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է․

«500 ՎԵՐԵԼԱԿ 2020-ԻՆ ԿՓՈԽԱՐԻՆՎԻ ՆՈՐԵՐՈՎ

Հաշվի առնելով մայրաքաղաքում անցած 2019-ին եկամուտների հավաքագրման արդյունքները՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերանայել է վերելակների փոխարինման ծրագիրը՝ հնգապատկելով նախօրոք հայտարարված ծավալները։

Այդպիսով, այս տարի համայնքի միջոցներով, նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն, կտեղադրվի 500 նոր վերելակ։

Քաղաքապետարանում կայացած հերթական գործա-կարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ փոխարինման աշխատանքների ընթացքում հաշվի կառնվեն մինչ այժմ 20 վերելակի փոխարինման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու առանձնահատկությունները։

Հիշեցնեմ, որ տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցված են տեսողության, լսողության եւ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10217685789002238&id=1405208089

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ