fbpx
Հասարակություն

Երևանում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Դեկտեմբերի 12-ին, ժամը 05:52-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գոգոլի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գոգոլի փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:16-ին, մարվել՝ 06:30-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ