Հասարակություն
10:19 27/12/2019

Երևանում «Բրաբուսի» վարորդը ծեծի է ենթարկել տաքսու վարորդին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է «Բրաբուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանում ծեծի ենթարկում տաքսու վարորդին: Այնուհետև միջդեպին միջամտել են այլ երիտասարդներ և թույլ չեն տվել շարունակել ծեծը:

Ըստ կադրերի՝ միջադեպը տեղի է ունեցել Պռոշյան փողոցում:

Օգտատերերից Գնել Հայրապետյանն էլ Facebook-ի իր էջում գրել է. «Էս ավտոյի տիրոջն ո՞վ գիտի. Պռոշյանի վրա խփեց տաքսու հետևին, իջավ գցեց գետնին, քացիների տակ: Շոֆեռը մոտ 75 տարեկան պապիկ էր: Հիմա կամ պիտի էդ խեղճ պապին իրենից ճոխ Նոր տարի անի , կավ վիդեոները գցում եմ ֆբ համապատասխան հղումներով: 75+ մարդուն գետնի վրա քացով տշելը հեշտ ա, բայց բարոյական չի»: Նա նաև տեղադրել է այդ մեքենայի համարանիշը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ