Երևանում Էլեկտրական սյունն ընկել է ավտոմեքենայի վրա

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Մոուրինյուն ակնարկել է, որ շուտով կվերադառնա մարզչական աշխատանքի

Ապրիլի 2-ին, ժամը 13:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան և Նոր Արեշ 11-րդ փողոցների խաչմերուկում էլեկտրական սյունը շրջվել, ընկել է կայանած ավտոմեքենայի վրա՝ փակելուվ ճանապարհի երթևեկելի հատվածը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Երևանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին պատկանող սյունը շրջվել, ընկել է կայանած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն մինչ համապատասխան ծառայությունների աշխատակիցների դեպքի վայր ժամանելը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Հրապարակող՝

Ամենաթարմ