fbpx
Հասարակություն

Երևանում գազի արտահոսքից բնակիչներ են թունավորվել

Հունվարի 28-ին՝ ժամը 21:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 12-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք, կա տուժած (թունավորված). անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ռ. Բ.-ն (ծնված 2001 թ.) հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ռ. Բ.-ն (ծնված 2004 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է հիվադանոց (գտնվելու վայրը չի հաջողվել պարզել):

Փրկարարները փակել են գազի փականը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ